BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ոսկեզօծեցին» Սուարեսին

«Ոսկեզօծեցին» Սուարեսին
17.10.2014 | 11:46

Ընթացիկ մրցաշրջանից «Բարսելոն» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պորտուգալացի ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» հարձակման գծի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ դարձավ «Ոսկե խաղակոշիկի» տիրակալ: ՈՒրուգվայցին մրցանակը ստացել է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի ձեռքից: Սա ինչ-որ չափով խորհրդանշական է, որովհետև նախորդ մրցաշրջանի իր երեսունմեկ գնդակը Սուարեսը խփել է հենց այդ ակումբի կազմում խաղալիս: Այս արդյունքին հասնելու համար նրանից պահանջվել է երեսուներեք խաղ: Հիշեցնենք, որ նաև շնորհիվ նրա էր, որ լիվերպուլցիները խառնվել էին երկրի չեմպիոնության պայքարին՝ վերջնահաշվում հասնելով փոխչեմպիոնության: Սուարեսի անուրանալի վաստակը կա նաև նրանում, որ տարիների դադարից հետո թիմն իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մարզասերին հարկավ հայտնի է, որ «Բարսելոն» տեղափոխվելուց հետո Սուարեսը կատալոնյան ակումբի կազմում դեռևս ոչ մի մրցելույթ չի ունեցել: Պատճառն աշխարհի առաջնության ժամանակ իտալացի Ջորջիո Կելինիին կծելն էր, ինչի համար որակազրկվել է որոշակի խաղերի քանակով: Ինչևէ: Տխուր բաներից չխոսենք, այլ դառնանք էլեկտրոնային կայքում ֆուտբոլիստի թողած գրությանը. «Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Լիվերպուլի» թիմակիցներիս, որոնց հետ խաղացի նախորդ մրցաշրջանում, մարզիչներին ու մարզասերներին, որովհետև առանց նրանց ես չէի կարող դա անել: Հուսով եմ, որ կարող եմ ավելի մեծ թվով գոլ խփել»: Սուարեսը գրառման մեջ շնորհակալություն է հայտնել նաև կնոջը, երեխաներին՝ նշելով որ այդ պարգևը հավասարապես բոլորինն է:
Դառնալով նրա խփած գոլերին՝ հարկ է նշել, որ ֆուտբոլիստը դրանք իրացրել է բացառապես խաղային դրություններից, քանի որ «Լիվերպուլում» հաստիքային տասնմեկմետրանոց իրականացնողը Սթիվեն Ջերարդն էր: Գոլերից զատ, ուրուգվայցին նաև մեծ թվով գոլային փոխանցումների հեղինակ է դարձել: Դրանք տասներկուսն են:
Վերն արդեն նշել ենք, որ Սուարեսը «Ոսկե գնդակի» միակ տիրակալը չէ: Քրիշտիանու Ռոնալդուն էլ է անցած մրցաշրջանի ընթացքում իր ակումբի կազմում դարձել նույնքան գոլի հեղինակ: Ճիշտ է, պորտուգալացին դրանք խփել է երեսուն խաղում, սակայն վեցն իրացրել է տասնմեկմետրանոցներից: Ավելորդ չհամարենք նշել, որ այս «Ոսկե գնդակը» պորտուգալացու համար երրորդն էր:
«Ոսկե գնդակների» պատմության մեջ սա երրորդ դեպքն է, երբ միանգամից երկու մարզիկ է տիրանում պարգևին: 1989-1990 և 2004-2005 թթ. մրցաշարերում առանձնացել են ՈՒգո Սանչեսը (Մադրիդի «Ռեալ») և Խրիստո Ստոիչկովը (Սոֆիայի ԲԿՄԱ), Տիերի Անրին («Արսենալ») ու Դիեգո Ֆոռլանը («Վիլյառեալ»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ